Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում սոցցանցերում հաճախ են տարածվում հոդվածներ Ադրբեջանի զինված ուժերի «բարոյական կերպարի և մասնագիտական պատրաստվածության» վերաբերյալ, մեջբերվում են գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի խոսքերը, թե «տարածաշրջանում չկա Ադրբեջանի բանակի նման մարտունակ այլ բանակ»: Ինչո՞վ է այն եզակի, ի՞նչն է այդքան հրճվեցրել գերագույն գլխավոր հրամանատարին: Ալիևի այդ արտահայտությունները հետաքրքիր են լրագրողական հետաքննության տեսանկյունից, որի նպատակը ադրբեջանական բանակի «անապարտելիության» առասպելը հաստատելը կամ հերքելն է, բանակ, որն «արժանապատվությամբ» պարտվեց Ղարաբաղյան պատերազմում:
Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի բանակի գլխավոր բաղադրիչը սպայակազմն է, այս հոդվածում կպատմենք երկու ադրբեջանցի սպաների արկածների մասին միջինասիական երկրներից մեկում: Նրանց վերաբերյալ շոկ առաջացնող լուսանկարներ և տեսանյութեր կան:
Եվ այսպես` «քաջարի» փոխգնդապետներ Սալահադդին Ալեքպերովը և Իմանդուստ Պունխանը զվարճացել են գիշերային ակումբում, ինչում, կարծես, որևէ արտառոց բան չկա`իսկական տղամարդը պետք է զվարճանա գեղեցիկ աղջիկների շրջապատում ու սպիրտային խմիչքներ օգտագործի: Դա, իհարկե, արգելվում է մուսուլմաններին, սակայն Ադրբեջանի հաղթական բանակի սպաները այնքան են խմել, որ աղջիկների փոխարեն գրավել են տղամարդկանց ուշադրությունը: Եղած նյութերում երևում է, թե ինչպես են նրանք համբուրվում միասեռականների հետ: Այլ մանրամասներ, էթիկական առումներով, չենք ներկայացնում: Ի դեպ, սպաներից մեկը պատասխանատու է արտասահման ուղևորվող սպաների նախապատրաստման համար:
Թե ինչ արկածներ են ունեցել ադրբեջանցի դիվանագետները արդեն հայտնի է, այժմ էլ` սպաները:
Որոշ ընթերցողներ կմտածեն, թե սա շահագրգիռ պետությունների հատուկ ծառայությունների` Ադրբեջանի բանակի սպայի բարոյական կերպարը սևացնելու հերթական փորձն է, սակայն եղած նյութերի հիման վրա կարող ենք ասել` Իլհամ Ալիևի ստեղծած առասպելը քննությունը չի բռնում:
Հ․Գ․ Հոդվածը գրվել է արտասահմանում բնակվող մի ադրբեջանցու կողմից տրամադրված նյութերի հիման վրա։
Բ․ Գասպարյան