կարևոր
427 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-22 18:00
Քաղաքական

Աղդամի նռներից՝ ՄԱԿ-ի բանաձևեր կամ «հայրենասերից»՝ Ալեն Սիմոնյան էվոլյուցիան

«Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։ Սա՝ ոչ ավել, ոչ պակաս ՀՀ ԱԺ նախագահի աթոռին բազմած Ալեն Սիմոնյանի, այն է՝ պետական առանցքային դեմքերից մեկի արտահայտությունն է: Oրվա իշխանությունը պետական մակարդակով ու պետական պաշտոնյայի շուրթերով արդարացնում է Բաքվի ցեղասպան ու հայասպան գործողությունները, ռազմական ագրեսիան ու զավթողական նկրտումները՝ համարելով դրանք ՄԱԿ-ի բանաձևերի պահանջներին համապատասխան գործողություններ. օրը ցերեկով պետական դավաճանությու՞ն, թե՞ ուրիշ բան կարելի է անվանել սա: Ու սա այն դեպքում, երբ Ալեն Սիմոնյանի իշխանությունը 2020 թ. հուլիսին ընդունել է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը. ԳՈՐԾՈՂ փաստաթուղթ, որտեղ սևը սպիտակը վրա գրված է՝ «….Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է»:

Տեսանյութով ներկայացնում ենք , թե իրականում ինչի մասին են ՄԱԿ-ի այդ 4 բանաձևերը, և ինչու է փաստացի Ադրբեջանի փաստաբանի դերը ստանձնած Փաշինյանի խմբակը հիմա էլ թշնամու ցեղասպան գործողությունների համար իբրև «փաստարկ» բերում ՄԱԿ-ի բանաձևերը: 
 

Մնարամասն՝  տեսանյութում։ 
Հետևեք նաև այստեղ։