կարևոր
2338 դիտում, 1 ամիս առաջ - 2024-06-02 20:15
Հասարակություն

Բոլորին եմ դիմում՝ յուրաքանչյուրդ պատասխանատվությո՛ւն եք ստանձնում․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը կոչով դիմել է բոլոր հասարակական կառույցներին, քաղաքացիական նախաձեռնություններին, քաղաքական միավորներին ու կուսակցություններին.

«Բոլորին եմ դիմում՝ հստակ կա՛մ տեսանելի, մասնակցային ամեն մեկդ ձեր մասով պատասխանատվություն եք ստանձնում, կա՛մ դուք գործ չունեք էս ամեն ինչի հետ»,- նշել է նա։ 
Սրբազանը նաև կոչ է արել միանալ շարժմանը․

«Մի խոսեք Շարժման մարելու մասին: Եկեք մասնակից եղեք, որպեսզի Շարժումը չմարի: Եթե մասնակից չեք, մի խոսեք... Ես բացարձակ որևէ երկյուղ չունեմ: Ինչ տեսնում և լսում եմ, դրա մասին էլ խոսելու եմ»,- ասել է նա։