Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հուլիսի 30-ին ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջեյմս Գիլմորը, ԵԱՀԿ Մշտական խորհրդին ուղղված իր ուղերձում, անդրադարձել է Ադրբեջանում և մի շարք այլ երկրներում ընդդիմության դեմ բռնաճնշումների փաստերին:
Խոսքի ազատությունը հարձակման է ենթարկվում ԵԱՀԿ որոշ երկրներում, և «կեղծ լուրերի» մասին օրենքները օգտագործվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ընդդիմությանը և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ելույթ ունենալ հասարակական հարցերում, ճնշելու համար:
«Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են լրագրողներին, ընդդիմության գործիչներին և ակտիվիստներին, այդ թվում նաև նրանց, ովքեր քննադատում էին կառավարության արձագանքը CoViD-19- ին: Ադրբեջանի իշխանությունները նաև փորձում են ահաբեկել և պատժել նրանց, ովքեր ավելի մեծ թափանցիկություն են պահանջում կառավարությունից կամ պարզապես կիրառում են խոսքի ազատության իրենց իրավունքը:
Օրինակ, այս շաբաթ ադրբեջանական հասարակական կազմակերպությունները հաղորդել են, որ իշխանությունները սկսել են քաղաքական ընդդիմության անդամների և այլոց ձերբակալությունների նոր ալիք՝ նրանց մեղադրելով պետական հեղաշրջում կատարելու կամ կարանտինային ռեժիմը խախտելու մեջ», - ասել է Գիլմորը:
Ըստ ՀԿ-ների, Ադրբեջանում կա ավելի քան 100 քաղբանտարկյալ, այդ թվում՝ ընդդիմության ակտիվիստներ Թոֆիգ Յագուբլուն և Սալեհ Ռուստամովը, ովքեր առողջական խնդիրներ ունեն, ինչը նրանց հատկապես խոցելի է դարձնում CoViD-19- ի համար. նշել է Գիլմորը: