|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկիին հետախուզում են հայտարարել քրեական հոդվածով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության տարածաշրջանի Գլխավոր վարչության բազան:
«Հետախուզման համար հիմնավորումը. հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով», - ասվում է նյութերում:
Հուլիսի 1-ին Շիխլինսկին և նրա որդին ձերբակալվել էին, այնուհետև հարցաքննությունից հետո ազատ արձակվել։ Այնուհետև հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին՝ Մուտվալա Շիխլինսկին, ձերբակալվել է պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության գործով: Նրա կալանքը մնում է ուժի մեջ։
Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եկատերինբուրգում կասեցվել է էթնիկ խմբավորման գործունեությունը, որն, ըստ քննիչների, ներգրավված է եղել 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած մի շարք սպանությունների մեջ: Ձերբակալվածներից երկուսը մահացել են։
Ադրբեջանը դատապարտել է տեղի ունեցածը՝ դա անվանելով սպանություն, և բողոք է հայտնել ՌԴ անվտանգության ուժերի գործողությունների դեմ, իսկ Ռուսաստանի հետ մշակութային և որոշ այլ միջոցառումներ չեղարկվել են։ Բացի այդ, Բաքվում կալանավորվել են «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ՌԴ մի շարք այլ քաղաքացիներ։