կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-12 19:28
Աշխարհ

Նյու Յորքի նախկին քաղաքապետը Թրամփի վարչակազմում կզբաղվի կիբերանվտանգության հարցերով

Նյու Յորքի նախկին քաղաքապետը Թրամփի վարչակազմում կզբաղվի կիբերանվտանգության հարցերով

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում զբաղվելու է կիբերանվտանգության հարցերով։ Այս մասին ասված է Թրամփի անցումային թիմի հայտարարության մեջ, փոխանցում է CNN–ը։

Հայտարարության  մեջ ասվում է, որ Ջուլիանին կկիսի մասնավոր սեկտորում կիբերանվտանգության խնդրի վերաբերյալ իր փորձը եւ հայացքները։

Այս պահին Ջուլիանին Giuliani Partners միջազգային խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրենն է։

«Քանի որ կապի եւ տեխնոլոգիաների ժամանակակից միջոցների գործածումն առաջ է շարժվում աննախադեպ արագությամբ, պաշտպանության անհրաժեշտ միջոցները հետ են մնում»,– ասված է հայտարարության մեջ։