|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը ցանկանում է հոր հետքերով գնալ և պետական պաշտոն զբաղեցնել, մասնավորապես, նա դիտարկում է Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Page Six» պարբերականին:
Պարբերականը գրում է, որ Թրամփի որդին այս մասին հայտարարել է Նյու Յորքի նահանգի Հիքսվիլ քաղաքի էլիտար զինաակումբի անդամների հետ զրույցում:
«Դոնալդ Թրամփ կրտսերն ասել է, որ հետաքրքրված է պետական պաշտոնում, օրինակ՝ Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցում, Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը նրան քիչ է հետաքրքրում», - ասել է զրույցի մասնակիցներից մեկը:
Նրա խոսքով՝ Թրամփի որդին հավելել է, որ ցանկանում է 100 սենատորներից մեկը լինել կամ Կոնգրեսի անդամ:
Պարբերականը հայտնում է, որ զրույցի ժամանակ Դոնալդ Թրամփ կրտսերը հայտարարել է, որ հոր նախընտրական արշավին մասնակցելուց հետո բիզնեսին վերադառնալը ձանձրալի է: Աղբյուրը հավելել է, որ Թրամփի որդին «ներկայումս քաղաքական պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու ծրագրեր չունի», քանի որ ամբողջովին կենտրոնացած է Trump Organization-ի ղեկավարման վրա: