կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-22 14:07
Քաղաքական

«Ինչի մեջ են ինձ մեղադրում, անհասկանալի է». Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ՍԴ դիմելու միջնորդություն ներկայացրեցին

«Ինչի մեջ են ինձ մեղադրում, անհասկանալի է». Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ՍԴ դիմելու միջնորդություն ներկայացրեցին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանը կրկին հայտարարեց՝ իրեն առաջադրված մեղադրանքն անհասկանալի է։

 
 

«Փաստաբաններին միշտ ասում եմ՝ ինձ բացատարեք՝ ինչի մեջ են ինձ մեղադրում, որովհետև նկարագրված չէ որևէ գործողություն, թե ես ինչ եմ արել։ Ինչ-որ մեղադրանքներ են, բայց, թե ես ինչ դերակատարություն եմ ունեցել, անհասկանալի է։ Իմ փաստաբաններն ինձ ասում են՝ մենք էլ չենք հասկանում», - հայտարարեց Քոչարյանը։

 Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն ներկայացրեց. պաշտպանը պահանջում է կասեցնել այս գործի վարույթը, մինչև ՍԴ-ն որոշում կկայացնի։
 Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, թե միջնորդությունը բացարձակ հիմնավորված չէ ու ենթակա է մերժման։
 Բաղդասարյանը պարզաբանեց, թե ինչի համար է մեղադրվում Քոչարյանը. «Մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու մեջ. մանրամասն նկարագրվել է, թե ով ում հաշվին ինչի համար ինչքան գումար է փոխանցել»։