|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հայոց աշխարհը» գրում է.«Օրերս զանազան լրատվամիջոցներով արագորեն տարածվեցին տեղեկություններ՝ հատկապես Լոռու մարզում «Ելք» դաշինքի նախընտրական քարոզչական պաստառները միտումնավոր վնասելու մասին: Բավական հնչեղ ու խիստ հայտարարություններ և մեղադրանքներ սկսեցին շրջանառվել, մեղավորների փնտրտուք ծավալվեց:
«Հայոց աշխարհ»-ին հասած լուրերի համաձայն՝ այդ պաստառներն իրոք միտումնավոր վնասվել են, բայց դրանով զբաղվել են հենց պաստառատերերը՝ Մարուքյան-Փաշինյան-Սարգսյան եռյակի գլխավորած «Ելք» դաշինքի կողմնակիցների ներգրավմամբ՝ ուշադրություն հրավիրելու համար: «Դա, ի դեպ, բավական պարզ, հին, բայց նաև՝ փորձված և «արդյունավետ» հնարք է»,-գրում է թերթը: