Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր Նիկոլ Փաշինյանը մեր ճգնաժամի դեմքն է, ինչ-որ իմաստով մեր ազգային նսեմացման, մեր կորուստների խորհրդանիշն է, և նա այն մարդն է, որ շարունակում է մեզ տանել կորուստների ճանապարհով․ Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Արար» հիմնադրամի հիմնադիր Ավետիք Չալաբյանը:
«Հասկանալի է, որ այսպես չի կարող շարունակվել, և այս վարչակարգը, որը քաղաքակապես բացարձակ սնանկ է, այլևս որևէ հեռանկար չունի գործելու և պետք է հեռանա: Հետո երկրորդ հարց է գալիս՝ ինչպես պետք է նա հեռանա, որ երկիրը ցնցումների մեջ չհայտնի, որովհետև մենք գիտենք, որ մեր երկրի շուրջն, ատամները սրած, սպասում են մեր թշնամիները: Այդ իմաստով՝ մենք գտնվում ենք երկու քարի արանքում, մուրճի և զնդանի արանքում, պետք է դա հստակ գիտակցել»,- ասաց նա:
Ավելին՝ տեսանյութով: