|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Համազգային հայ կրթական և մշակութային միության Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արա Նախշքարյանը տեղեկացնում է, որ Գյումրիում տեղի է ունենալու Շուշիի «Վարանդա» երգչախմբի «Մեր նորաստեղծ երգերը» համերգը:
«Սիրելի գյումրեցիներ եւ ոչ միայն, 2025թ. սեպտեմբեր 7-ին, կիրակի, ժամը 16:00, Գյումրու ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՀԼԻՃՈՒՄ (հասցե. Գյումրի, Շչերբինայի (նախկին՝ Ռեպին) 3, 4-րդ երաժշտական դպրոց) տեղի է ունենալու Շուշիի «Վարանդա» երգչախմբի «ՄԵՐ ՆՈՐԱՍՏԵՂԾ ԵՐԳԵՐԸ» խորագրով ՀԱՄԵՐԳԸ, (գեղ. ղեկ. Զաքար Քեշիշեան)։
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է։
Մեր ներկայությամբ եկեք ոգեւորենք սիրելի խմբին»,- գրել է նա։