|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առիթով Երևանում մոսկովյան մշակութագործարարական «Մոսկվայի տուն» կենտրոնը և Կարեն Քոչարյանի «Կամուրջներ» հեղինակային նախագիծը կազմակերպում են «Մեր հաղթանակի երգերը» տոնական առցանց համերգը, որը կկայանա մայիսի 9-ին ՝ ժամը 21:00-ին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Երևանի մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից։
«Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մենք համախմբել ենք ինչպես հայտնի, այնպես էլ երիտասարդ արտիստների Ռուսաստանից, Հայաստանից և Բելառուսից, որոնք տոնական տրամադրություն կապահովեն բոլորիս համար: Համերգի հեռարձակումը կապահովվի «Մոսկվայի տան» YouTube-յան, Facebook-յան, Instagram-յան էջերում և dommoskvy.am պաշտոնական կայքէջում»,- ասվում է հաղորդագրության մեջ: