Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան ազատամարտին իր գործուն մասնակցությունը բերած «Արաբո» ջոկատը, որը իր ներդրումն է ունեցել Վարանդա /Ղարաթաղլու/ գյուղի ազատագրմանը, այսօր ևս շարունակում է իր ներդրումն ունենալ ազատագրված հողի զարգացման ու բարօրության գործում:
Ջոկատի կողմից հիմնված «Արաբո» վետերանների սոցիալ-իրավական ՀԿ-ն 2014 թվականի փետրվարի 17-ին ազատագրված Վարանդա գյուղում տեղադրել է հուշակոթող՝ նվիրված այդ գյուղի ազատագրման մարտերում զոհված իրենց զինակից ընկերների հիշատակին: 2014 թվականի մարտի 15-ին տեղի է ունենալու հուշակոթողի պաշտոնական բացումը, որին իր մասնակցությունն է ունենալու «Օգնիր եղբորդ» հիմնադրամը:
«Օգնիր եղբորդ» հիմնադրամը «Արաբո» վետերանների սոցիալ-իրավական ՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնում է օգնության ծրագիր Վարանդա գյուղի դպրոցի և աշակերտների համար, որոնք թվով 20 հոգի են: Մեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնակցությունն ունենալ կազմակերպվող օգնությանը՝ տրամադրելով գիրք, գրենական պիտույքներ, տեխնիկա, համակարգիչ և այլ անհրաժեշտ պարագաներ, որոնք կհատկացվեն գյուղի դպրոցականներին ու դպրոցին: Օգնությունը կարող եք փոխանցել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի գրասենյակում՝ Հարապետության 30 հասցեում /հեռ. 098-494089/, իսկ դրամական նվիրատվության դեպքում ՝ «Արաբո» վետերանների սոցիալ-իրավական ՀԿ-ի հետևյալ բանկային հաշվեհամարին՝
ՎՏԲ բանկ- AMD 16047013403400 :
Մեզնից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ ազատ ու անկախ Արցախի Հանրապետության և նրա բնակչության զարգացման ու բարօրության գործում: Սատար կանգնենք ազատագրված հողում ապրող և սովորող երեխաների կրթության պայմանների բարելավմանը և բարվոք ապագայի կառուցմանը: