Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետընտրական Հայաստանում հետապնդվում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները, որոնք մաս են կազմում «Հայաստան» դաշինքի՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը մամուլի ասուլիսում։
Նա արձանագրեց, որ դատարանը որոշում է կայացրել Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին 2 ամսով կալանավորելու մասին, մինչ այդ կալանավորվել է Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, երեկ ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, և Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանդեպ ևս իրականացվում է քրեական հետապնդում։
«Հռետորական հարց՝ ինչո՞ւ հենց ընտրություններից հետո․ պատասխանն ակնհայտ է՝ դա շատ ավելի խորքային արմատներ ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից, իսկ առաջին հայացքից թվում է, որ դա վրեժխնդրությունն է, այո՛, այդ գործոնն էլ կա, բայց դա շատ ավելի խորքային արմատներ ունի»,-ասաց Վահե Հակոբյանը։
Նրա գնահատմամբ՝ սա քաղաքական հետապնդում է և քաղաքական տեռոր։
Մանրամասն՝ տեսանյութում․