կարևոր
1126 դիտում, 2 օր առաջ - 2025-05-28 17:00
Քաղաքական

Դաշնակցությունը հայրենասիրության մեծ դպրոց է․ դուք պետք է ժողովրդին վերադարձնեք հաղթանակի բերկրանքը․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը՝ ՀՅԴ շարքերը համալրած նորագիրներին

Դաշնակցությունը հայրենասիրության մեծ դպրոց է․ դուք պետք է ժողովրդին վերադարձնեք հաղթանակի բերկրանքը․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը՝ ՀՅԴ շարքերը համալրած նորագիրներին

Այսօր, Առաջին Հանրապետության օրը, Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր արարողությամբ 55 քաղաքացի համալրեցին ՀՅԴ շարքերը։ Նրանք երդվեցին հավատարմորեն հետևել ՀՅԴ կանոնագրին ու ծրագրին և, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության վեհ դատին։

ՀՅԴ շարքերը համալրելու համար երդումը նման է զինվորական երդման արարողությանը՝ ձեռքը դնելով զենքի վրա։ Այս անգամ երդման արարողությունն իրականացվեց Զորավար Անդրանիկի մաուզերի վրա՝ որպես պատմական հիշողության և պայքարի խորհրդանիշ։

Շնորհավորելով ՀՅԴ շարքերը համալրած նորագիրներին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց, որ Դաշնակցությունը սովորական կուսակցություն չէ, այլ հայրենասիրության մեծ դպրոց է, որտեղ սվորում են ավելի շատ սիրել հայրենիքը։ 


«Դաշնակցությունը հայրենասիրության մեծ դպրոց է․ դուք պետք է ժողովրդին վերադարձնեք հաղթանակի բերկրանքը»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Մանրամասն՝ տեսանյութում։