կարևոր
772 դիտում, 2 օր առաջ - 2025-05-28 14:15
Քաղաքական

Հայաստան ստեղծողները Արամ Մանուկյաններն են, իսկ այս իշխանությունը եղածը կորցրել է․ Արմեն Ռուստամյան

«Թուրքիայի հետ հարաբերությունների իրական կարգավորում իրականացրել են մեր նախնիները՝ Սարդարապատով, այլ ձև չկա»,- Արամ Մանուկյանի արձանի մոտ, Առաջին Հանրապետության հռչակման 107-ամյակին նվիրված միջոցառումից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Նա հիշեցրեց, որ Սարդարապատի նախօրեին էլ Երևանի փողոցներում թուրքերի հետ բարեկամության քարոզ անողներ եղել են, և, ըստ նրա,  լավ է, որ ժողովուրդը նրանց հետևից չի գնացել։

«Ժողովուրդը գնացել է նրանց հետևից, որ ասել են՝ մեր ինքնությունը պահելու համար պետք է կյանքի գնով էլ լինի անեն և, այո՛, արել են»,-ասաց Ռուստամյանը, և արձանագրելով, որ հաղթել են Սարդարապատում և դրա արդյունքը եղել է Հայաստանը, հավելեց. «Երբ մեր հայրենիքը այսօր կտոր-կտոր այդ զիջողականության տրամամաբանությամբ կորսվում է, այդ մարդիկ ի՞նչ իրավունք ունեն խոսել հպարտությունից, հայկականությունից, պետականությունից, դրա ձեռքբերման մեթոդներից և ձևերից»։

Մանրամասն՝ տեսանյութում։