|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր կառավարության նիստում վարչապետը հանձնարարական տվեց տնտեսության գերակա ոլորտներին պետության աջակցության վերաբերյալ:
«Բազմիցս բարձրաձայնել ենք տնտեսական գերակա ոլորտներում պետության կողմից նպատակային և արդյունավետ աջակցություն տրամադրելու մասին: Կարծում եմ` ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի աջակցություն, մասնավորապես` առաջարկում ենք այդ ոլորտներում իրականացնել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսների սուբիսավորման նոր քաղաքականություն»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա` դա կնպաստի տնտեսության արդյունավետության ու մրցունակության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողներին աջակցմանը և, ամենակարևորը, նոր ու կայուն աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետը հանձնարարեց տնտեսական զարգացման, ֆինանսների, գյուղատնտեսության նախարարներին` երկշաբաթյա ժամկետում կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել բանկային տոկոսների սուբսիդավորման հստակ առաջարկություններ` ըստ գերակա ոլորտների:
«Կարծում եմ` կարևոր գործընթաց ենք սկսում: Երկու խոսքով ուզում եմ մեկնաբանել` մենք նման քննարկումներ իրականացրել ենք գյուղատնտեսության նախարարությունում կաթիլային ոռոգման, գյուղտեխնիկայի լիզինգային սպասարկման վերաբերյալ: Թեթև արդյունաբերության ոլորտում եթե վարկ են վերցնում, մենք տրամադրված ենք երկու տարով սուբսիդավորել բանկային տոկոսները»,- ասաց Կարեն Կարապետյանը: