կարևոր
1144 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-22 17:28
Հասարակություն

Գառնիկ Դանիելյանն ու Արմենուհի Կյուրեղյանը հյուրընկալել են Աչաջուր համայնքի աշակերտներին

Գառնիկ Դանիելյանն ու Արմենուհի Կյուրեղյանը հյուրընկալել են Աչաջուր համայնքի աշակերտներին

Գառնիկ Դանիելյանն ու Արմենուհի Կյուրեղյանը Ազգային ժողովում հյուրընկալել են Տավուշի մարզի Աչաջուր համայնքի Հր․ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտներին։ Հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

«Խոսելով մեր պատգամավորական գործունեության մասին՝ ներկայացրինք այն խնդիրները, որոնք, ըստ մեզ, ամենից օրակարգայինն են մարտահրավերների առաջ կանգնած մեր պետության պարագայում։

Աշակերտների հարցերը հիմնականում վերաբերում էին անվտանգությանը, կրթությանը, դասագրքերի բովանդակությանը, հայոց ցեղասպանության և Արցախի հարցում իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, մեր պատմամշակութային հուշարձանների պահպանության կարևորությանը։

Սա փաստում է այն մասին, որ ունենք հայրենիքի ներկայով ու ապագայով մտահոգ սերունդ։

Աշակերտուհիներից Անգելինան ինձ նվիրեց իր հեղինակած կտավը՝ Մակարավանքի պատկերով։

Անչափ շնորհակալ ենք դպրոցի ուսուցչական անձնակազմին և աշակերտներին՝ հետաքրքիր հանդիպման և մտորելու տեղիք տվող հարցադրումների համար»։