կարևոր
4486 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-13 20:59
Հասարակություն

Գառնիկ Դանիելյանն ամփոփ ներկայացրեց այսօր տեղի ունեցած բոլոր ակցիաները

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն համակիրների հետ Սուրբ Աննա եկեղեցում է։ Նախատեսված էր հանդիպում, որի ընթացքում պետք է ամփոփվեր օրը և ներկայացվեին առաջիկա անելիքները։ Սակայն հորդառատ անձրևի պատճառով հավաքվածները մտան եկեղեցի, որտեղ Բագրատ Սրբազանի առաջարկով միասին աղոթեցին, ինչից հետո Սրբազանը հատվածներ ընթերցեց Ավետարանից։ Թեև անձրևը դեռ չի դադարել, սակայն Բագրատ Սրբազանը համախոհների հետ դուրս եկավ եկեղեցու բակ, օրն ամփոփեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«171 քաղաքացի է բերման ենթարկվել այսօր հանրապետության տարբեր բնակավայրերում խաղաղ անհնազանդության ակցիաների իրականացման ժամանակ, բռնաճնշումները ոչ մեկի վրա չի ազդում, ինչքան բռնաճնշումներն  ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է»,-հավելեց Գառնիկ Դանիելյանը:

Գառնիկ Դանիելյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթերցեց այն բոլոր փողոցների անունները, որոնք փակվել էին այս օրվա ընթացքում:

Մանրամասն՝ տեսանյութում։