Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԱԺ-ում պատգամավորները քննարկում էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված՝ «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նախագծում ներառված խնդրահարույց դրույթներից մեկը պետական նպատակային ծրագրերի շրջանակում դեղատոմսով իրացվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելն է, այսինքն՝ կառավարության կողմից գնված դեղերը գովազդելը:
Պատգամավորներից ոմանք դեմ են այս դրույթին, համարում են, որ հակամրցակցային դաշտ է ստեղծվում, և հստակ ուղղորդելու են հիվանդներին, որ գնեն ՀՀ կառավարության գնած դեղերը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն ԱԺ ամբիոնից նշեց, որ այս օրենքը հակամրցակցային դրույթներ է պարունակում, նաև կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել: «Սովորաբար, գնումներ իրականացվում են այն սկզբունքով, որ գնվում է այն դեղը, որը հիմնականում ավելի էժան է լինում, և փաստ չէ, որ այդ գնված էժան դեղը ավելի որակով է լինելու: Ստացվելու է այնպես, որ ՀՀ կառավարության կողմից գնված դեղը հստակ ուղղորդվելու է հիվանդներին՝ հենց այդ դեղը գնելու համար: Կա նաև այն ռիսկը, որ հիվանդներն այդ դեղը մի քանի անգամ օգտագործելուց հետո նոր կկարողանան պատկերացնել՝ այն իրե՞նց օգնում է, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը:
Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ չկա կոռուպցիա: «Լիազոր մարմնին պետք է տրվի իրավունք առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակում քաղաքացիներին տրամադրվող դեղատոմսով իրացվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնել, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, թե հանրային առողջապահությունը, որը կառավարության լիազոր մարմնի քաղաքականությունն է, ինչ միջոցներով է իրականացվում»:
Նարա Մարտիրոսյան