|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցությունների համար Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատանքի:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ստամբուլում մայիսի 15-ին նախատեսված են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները, որոնց մեկնող ռուսական պատվիրակության կազմը հայտնի է դարձել միայն մայիսի 14-ի ուշ երեկոյան։ ՌԴ պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Ռուսական կողմի հետ բանակցություններին կմասնակցեն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և նախագահի խորհրդական Իգոր Ժովկվան։