|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանն անհապաղ սկսել է Ստամբուլում ձեռք բերված մարդասիրական պայմանավորվածությունների փաթեթի իրականացումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գերիների փոխանակման գործընթացը սկսվել է հունիսի 9-ին, իսկ փոխանակման երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 10-ին», - նշել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը անում է ամեն ինչ՝ զինծառայողներին ուկրաինական գերությունից դուրս բերելու համար։ Զախարովան նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և նմանատիպ մոտեցում է ակնկալում Կիևի ռեժիմից։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման և գերիների փոխանակման հարցերի շուրջ բանակցություններ էին անցկացվել Ստամբուլում. այնուհետև տեղի էր ունեցել ամենամեծ փոխանակումը՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով։