|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Բրյուսելի վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է միապետ Ալբերտ Երկրորդին` հայրության թեստ հանձնել. հայտնում է РИА Новости-ն:
Նման պահանջով դատարան է դիմել ոմն Դելֆինա Բոել, որը կարող է նրա արտաամուսնական դուստրը լինել:
«Միապետը պետք է հանձնի թեստը երեք ամսվա ընթացքում»,- ասել են դատարանում` հավելելով, որ Ալբերտ Երկրորդը իրավունք ունի հրաժարվելու թեստի հանձնումից:
Իսկ եթե պարզվի, որ Բոելը թագավորի դուստրն է, ապա նա կարող է հավակնել տիտղոսի և թագավորական ընտանիքի արտոնություններին: