կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-23 11:56
Քաղաքական

Ամեն ինչ նորմալ, հանգիստ, սիրուն ա եղել. Շարմազանովը՝ բողոքի ակցիան ցրելու մասին

ԱԺ պատգամավորներն այսօր իրենց մտահոգությունը հայտնեցին լուսաբացին տեղի ունեցածի կապակցությամբ:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ պետք չէ կրակի վրա յուղ լցնել եւ ավելի բորբոքել իրավիճակը: Նա ասաց, որ մտահոգություններն ակնհայտ են, բայցեւ հորդորեց պատգամավորներին, որ վճիռներ չկայացնեն, քանի որ ԱԺ-ն «երդվյալ ատենակալների դատարան չէ»:

«Նենց տպավորություն է, որ երեկ ցեղասպանություն է տեղի ունեցել: Ժողովո\'ւրդ, այդպես չի: Ոստիկանությունը հարգալից շփվել է»,-հայտարարեց Շարմազանովը եւ հիշեցրեց, որ ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է ցուցարարներին, որ իրենց գործողություններն անօրինական են:

ԱԺ փոխխոսնակը նշեց, թե ցավում է, որ երեք-չորս լիդեր չկարողացան գտնել իրենց մեջ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գործուղելու համար: Ըստ, նրա, Սերժ Սարգսյանը լայնախոհություն ցուցաբերեց, որ հանդիպման հրավիրեց:

«Էդ ո՞ր երկրում ուժ չեն գործադրում»,- շարունակեց Շարմազանովը եւ հորդորեց պատգամավորներին շոու չսարքել: «Եթե այստեղ չլինեի, լսելով ձեզ` կկարծեի, թե դուբինկաներով ծեծել են… Ամեն ինչ նորմալ, հանգիստ, սիրուն ա եղել: Այո, անցանկալի բաներ էլ են եղել, բայց ոստիկանությունը ցույց տվեց, որ առավել պրոֆեսիոնալ է դարձել»,- ասաց նա եւ եւս մեկ անգամ հորդորեց մրջյունից փիղ չսարքել: