կարևոր
4453 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-04-22 14:27
Քաղաքական

ՔՊ-ականների անբարո վարքագծի լավագույն ձևակերպումը Ի. Սաղաթելյանը տվեց՝ դրանցից ի՞նչ տղամարդ, հիմա թաքնվում են ոստիկանների հետևում ու հայհոյում. Հոխիկյան

ՔՊ-ականների անբարո վարքագծի լավագույն ձևակերպումը Ի. Սաղաթելյանը տվեց՝ դրանցից ի՞նչ տղամարդ, հիմա թաքնվում են ոստիկանների հետևում ու հայհոյում. Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․

«ԱԺ-ում քպ-ական պատգամավորների անբարո ու լկտի վարքագծի մասին ուզում էի վերաբերմունք հայտնել, բայց կարծում եմ, այդ առումով լավագույն ձևակերպումը Իշխան Սաղաթելյանը տվեց՝ դրանցից ի՞նչ տղամարդ, հիմա թաքնվում են ոստիկանների հետևում ու հայհոյում։ Վաղը որ իշխանությունը իրենց ձեռքում չեղավ, դատախազը, ոստիկանապետը, ԱԱԾ պետն ու մյուս ուժային կառույցների ղեկավարներն իրենց մարդիկ չեղան, ի՞նչ են անելու, ո՞նց են գալու պատասխան տան։

Փախչել անգամ չեն հասցնի։ Շատ շուտով, օրենքի ամբողջ խստությամբ՝ հատիկ առ հատիկ»։

Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել էր այսօրվա՝ «Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ ներկայացված նոր նախագծին՝ նշելով, որ ԱԺ-ում այս նախագծի քննարկումը վեր է ածվելու հիշողության և ազգային ինքնության պաշտպանության հարցում ջրբաժանի։ Ջրբաժանի մի կողմում հայ ժողովուրդն է՝ իր հիշողությամբ, արժանապատվությամբ և իրավունքներով, իսկ մյուս կողմում՝ մեր ժողովրդի թշնամիները։ Կողմերին ընտրելու է մեզանից յուրաքանչյուրը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունն այսօր ԱԺ է ներկայացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման կամ նսեմացման համար, որից հետո ՔՊ-ականները դիտավորյալ լարեցին իրավիճակը՝ վերածելով վեճի ու ծեծկռտուքի։ Նպատակը, բնականաբար, այդ կարևոր նախագծի ներկայացման ժամանակ նիստը տապալելն էր։