Փոխարժեքներ
30 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում այսօր քննվելու է ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը վերաբերում է այն հանցանքին, թե Տարոն Մարգարյանը կրթական հաստատությունից տարածք է օտարել, որը չի ծառայել ուսումնական նպատակի: Այսինքն՝ երկու դպրոցի և մեկ մանկապարտեզի տարածքից քաղաքապետը աճուրդով մի մաս է օտարել, որի վաճառքից գոյացած գումարը մտել է քաղաքային բյուջե, բայց շուրջ 7 տարի քննելով այս հարցը՝ հիմա դատախազը եկել է վերաորակավորելու, թե տեղի է ունեցել փողերի լվացում:
Սակայն այն արարքը, որի համար մեղադրվում է Տարոն Մարգարյանը, ներկայիս իշխանությունները բավականին հաճախ են թույլ տալիս, բայց դատախազը նրանց նկատմամբ վարույթ չի նախաձեռնում:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 5-ի N 1984-Ա որոշումը, տեղեկացավ, որ «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (անհատույց օգտագործման իրավունքով) տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր ք. թիվ 2 հասցեում գտնվող 1811.5 քմ մակերեսով շենքը (նախկին դպրոց), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.804 հեկտար մակերեսով հողամասը հետ են վերցրել և օտարել դասական աճուրդով։
Այսինքն` էլի կրթական հաստատության տարածք է օտարվել, որի համար Տարոն Մարգարյանին ուզում են մեղադրանք առաջադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը, ծանոթանալով ՀՀ Կառավարության 2023 թ. օգոստոսի 17-ի N 1411-Ա որոշմանը, տեղեկացավ` որոշում է կայացվել Երևան քաղաքի Խանջյան փ. 9 հասցեում գտնվող և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի կազմից առանձնացված՝ քաղաք Երևան, Խանջյան փ. 9/6 հասցեում գտնվող, 794 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,15 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և օտարել մրցույթով: Էլի այն նույն արարքը, ինչի համար Տարոն Մարգարյանին դատախազը ուզում է նոր մեղադրանք առաջադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հասցեում ներկայումս իրականացվում է բազմաբնակարան շենքի կառուցում, և ուսումնական հաստատությանը պատկանող հողատարածքը ամենևին էլ չի ծառայում ուսումնական նպատակի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: