Փոխարժեքներ
21 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.26 |
EUR | ⚊ | € 425.45 |
RUB | ⚊ | ₽ 4.6405 |
GBP | ⚊ | £ 508.09 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, ՀՀ Դատախազությունը Ազգային ժողով է ուղարկել 60 էջանոց մի փաստաթուղթ, որով փորձում է պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրել: Մինչդեռ 2018-ի օգոստոսից քննվել է այդ գործը, որին ներգրավված են 9 անձինք: Անցած 7 տարիների ընթացքում այս դատական գործը վախճան չի ունեցել, հիմա դատախազությունը որոշել է նույն արարքը վերաորակավորել:
Ինչի մասին է խոսքը. Տարոն Մարգարյանին իրավապահները մեղադրում են, թե դպրոցների և մանկապարտեզի հարակից հողատարածքներից կտորներ է օտարել, որոնք չեն ծառայել ուսումնական նպատակների: Բայց ուշագրավն այն է, որ 2021 թ. դեկտեմբերին քննիչները, քննելով երկարամյա գործը, հրաժարվել են մի հանցակազմից, որը հիմա նորից են փորձում առաջ քաշել:
Իսկ հիմա ամենազավեշտալին: 2021թվականին, Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմամբ, Երեւանի կենտրոնի Իսակով պողոտայի 13/12 հասցեի «Երևանի երաժշտական հ. 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքը` 9446 քմ մակերեսով և 360 քմ մակերեսով կաթսայատան շինությունը վերցրել են դպրոցից ուղղակի վաճառքով՝ առանց աճուրդի, տրամադրել են «Արմենիա վայն գործարան» ընկերությանը, որը տարածքում բիզնես կենտրոն է կառուցվել: Այսինքն` դարձյալ դպրոցին հարակից տարածքը ուսումնական նպատակի չի ծառայել, բայց այս դեպքում որեւէ մեկը չի պատժվել, քանի որ իրավապահները հանցակազմ չեն տեսել:
Ստացվում է, որ արարքը, որն արել է Տարոն Մարգարյանը` որպես նախկին քաղաքապետ, հանցանք է համարում դատախազությունը, մտնում է ԱԺ՝ փողերի լվացման մեղադրանք առաջադրելու համար, իսկ երբ նույն արարքը կատարում է գործող Կառավարությունը, հանցանք չկա:
Ահա ընտրովի արդարադատության կոնկրետ, փաստարկված դրսևորում»: