Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Իրանի ցամաքային զորքերի շտաբի պետ և համակարգման գծով հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ Իրանը միայնակ կարող է խաղաղություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում, գրում է Mehr գործակալությունը։
Իրանն այնպիսի մարտական ներուժ ունի ծովային ասպարեզում, որ ի վիճակի է բացառապես ապահովել իր, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների անվտանգությունը, ընդգծել է նա։ Մեկնաբանելով Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները՝ փոխծովակալ Սայարին նշել է, որ ծովը հարստության և հզորության աղբյուր է, և տարբեր երկրներ ձգտում են լավագույնս օգտագործել այն։
Իրանը նաև բազմաթիվ ռեսուրսներ ունի, ինչպես նաև ելք դեպի հյուսիսային և հարավային ծովեր, ընդգծել է նա։
Ըստ իրանցի փոխծովակալի՝ երկրների արտահանման և ներմուծման ավելի քան 90 տոկոսն իրականացվում է ջրային ճանապարհով, ուստի ծովային ուղիների անվտանգությունն անչափ կարևոր է։
Սայարին նշել է նաև ծովային դիվանագիտության կարևորությունը՝ հավելելով, որ անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, և օտարերկրացիների ներկայության կարիք չկա։
Անդրադառնալով Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժություններին, Սայարին նշել է, որ այդ քայլը միջազգային ասպարեզում Իրանի բարձր ռազմածովային հզորության նշան է, նշելով, որ երկու երկրները՝ Ռուսաստանը և Չինաստանը, Իրանը որպես տարածաշրջանում առանցքային տերություն են ճանաչում։