|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ասօր «Դիմադրություն» շարժման՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից սկիզբ առած երթի մասնակիցները Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի շենքի առջև հայտարարել էին, որ իրենք մի քանի օր առաջ համալսարանի ուսանողների հետ տեղադրել էին Արցախի դրոշը, սակայն տվյալ պահին այն տեղում չի եղել:
Երթի մասնակիցները կոչ էին արել ՀՊՄՀ-ի ռեկտորատին՝ վերատեղադրել Արցախի դրոշը, որից հետո մի խումբ ուսանողներ մտել էին համալսարանի մասնաշենք և վերատեղադրել Արցախի դրոշը:
Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը Yerkir.am-ի խնդրանքով մեկնաբանել է տեղի ունեցածը: Համալասարանից փաստեցին, որ իրականում Արցախի դրոշը ոչ թե հանվել է, այլ տարվել է բուհի մեկ այլ մասնաշենք և ներկայացվել ՀՊՄՀ 57 հիմնական դպրոցի 4ա դասարանի «Հայոց տուն» խորագրով ավարտական միջոցառմանը: Բուհը ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացրել է նաև միջոցառման մասին ներկայացնող հաղորդագրությունը, որտեղ ներկայացված լուսանկարնեից մեկում աշակերտը ծածանում է Արցախի ճիշտ այն դրոշը, որը տեղադրվել էր բուհում: Ըստ այդմ՝ Արցախի դրոշն այդ պահին տեղում չի եղել ժամանակավորապես և հարգելի պատճառով:
Վերատեղադրված Արցախի դրոշի կողքին բուհի ղեկավարությունն այսօր ավելացրել է նաև Հայաստանի Հանրապետության դրոշը: Մայր հաստատությունից հայտնել են նաև, որ երկու դրոշներն այսուհետ ծածանվելու են կողք-կողքի, իսկ համալսարանը շարունակելու է մնալ իր առաքելությանը հավատարիմ՝ կրթելով ու դաստիարակելով ազգային արժեքներին, պետությանն ու հայրենիքին անմնացորդ նվիրված քաղաքացի:

