կարևոր
1015 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-04 13:03
Հասարակություն

12 ծառայողական՝ ԵՊԲՀ-ում՝ Փաշինյանի «բարեփոխման» ֆոնին

12 ծառայողական՝ ԵՊԲՀ-ում՝ Փաշինյանի «բարեփոխման» ֆոնին

Նիկոլ Փաշինյանը վերջերս անձամբ ակտիվորեն լծվել է ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործին: Կառավարության վերջին որոշումներից մեկով կրճատվեցին ավտոմեքենաներ բազմաթիվ գերատեսչություններում: Թե ինչ մեթոդով արվեց այս «բարեփոխումը», ինչ հաշվարկով, ինչպես գրչի մի հարվածով ու առանց գլխուղեղներին զոռ տալու տարան ու բոլոր նախարարությունների, պետական հաստատությունների ավտոմեքենաները լցրեցին պահեստներ, և դրանով   ինչպիսի ճգնաժամի առջև է կանգնել պետական համակարգը՝ այլ քննարկման հարց է: 

Փաշինյանական այս քաոսի մեջ բնական է, որ, ժողովրդական լեզվով ասված, պլստացել են բազմաթիվ ՊՈԱԿ-երի ու հիմնադրամների ծառայողական ավտոմեքենաները: 

Yerkir.am-ը սկսում է շարք, որտեղ կներկայացվեն նմանատիվ կազմակերպություններում առկա ծառայողական ավտոմեքենաները: 

Առաջին խումբ կազմակերպություններից կներկայացնեք ՀՀ բուհերի ավտոմեքենաները, որպեսզի ուսանողները տեսնեն, թե նաև որտեղ են ծախսվում իրենց կողմից վճարվող ուսման վարձավճարները: Նախորդիվ ներկայացրել էինք Երևանի պետական համալսարանում առկա ծառայողական ավտոմեքենաները.

Նշենք, որ ցանկում չենք ներկայացնելու բեռնատար ավտոմեքենաներն ու ավտոբուսները: 

Ահա Երևանի պետական բժշկական համալսարանում առկա ծառայողական ավտոմեքենաները.

1. RENAULT DUSTER 1,6, 154 OC 61, 2015,

2. GAZ 311000, 400 SU 63, 1997,

3. HONDA CR-V 2,4 i, 541 AD 61, 2014,

4. HONDA CR-V 2,4 i, 542 AD 61, 2014,

5. TOYOTA COROLLA 1,6 GAS, 002 UU 55, 2007,

6. TOYOTA COROLLA 1,6 GAS, 079 LL 10, 2007,

7. Toyota hiace 2,7, 270 OO 64, 2007,

8. Toyota hiace 2,7, 269 OO 64, 2007,

9. Toyota Yaris 1,3 FAS, 065 UU 55, 2008,

10. Peugeot partner 1,6, 281 SS 60 , 2013,

11. Toyota Camry 2,5 GAS, 055 DD 55, 2013,

12. Toyota Corrola, 1,6 GAS, 061 LL 01, 2007: