Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց անտառային ոլորտի համալիր բարեփոխումների վերաբերյալ։ Անտառային ոլորտի բարեփոխումների մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների կառավարման և գործունեության խնդիրների արդյունավետ լուծմանը։
Ավելին, փաստաթղթերում բացակայում են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին ուղղված առաջարկություններ։ Վարչապետը հանձնարարեց գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին մեկ ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված նախագիծը՝ ամրագրելով վերոնշյալ խնդիրներին ուղղված հստակ, գործնական և օրենսդրական լուծումներ։
«Մենք ունենք անտառտնտեսությամբ զբաղվող մի քանի կառույցներ, որտեղ գործառույթները հստակ տարանջատված չեն։ Այս հանձնարարականի տրամաբանությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք, որ կառավարի մեկ կառույց և վերահսկի մեկ այլ կառույց, որպեսզի առաջանա համապատասխան աշխատանքային շահերի բախում, որտեղ կստեղծվեն արդյունավետությանը նպաստող պայմաններ»,- ասաց վարչապետը։