Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ռազմական գործողություններ վարելու փոխարեն գործարք կնքել Իրանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ամերիկյան «New York Post»–ին։
«Ես կցանկանայի Իրանի հետ ոչ միջուկային գործարք կնքել։ Ես նախընտրում եմ դա, քան ռմբակոծելը: Ես նրանց կասեի, որ գործարք կկնքեմ», - ասել է նա նախագահական ինքնաթիռում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար Թեհրանի հետ կնքել «ստուգված» միջուկային խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա Իրանին խաղաղ զարգանալ և բարգավաճել։ Նա կոչ էր արել անհապաղ սկսել աշխատանքը:
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Երկու տարվա դադարից հետո Իրանի և եվրաեռյակի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ անցկացվեցին նոյեմբերի 29-ին Ժնևում: Իրանական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարարի քաղաքական հարցերով օգնական Մաջիդ Տախտ-Ռավանչին։