|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Իրանի հետ «լավ գործարք» կնքել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալուց հետո. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ առկա գործարքը չկարողացավ կանխել Իրանում միջուկային զենքի ստեղծվելու հնարավորությունը, և Մերձավոր Արևելքում այլ երկրներ, «որոնք փող ունեն», կսկսեին միջուկային զենք ստանալու հնարավորություններ փնտրել։ «Դա աղետի կհանգեցներ»,- ասել է Թրամփը։
Կոնկրետ ի՞նչ գործարքի մասին է խոսքը, ԱՄՆ նախագահը չի մանրամասնել: