կարևոր
466 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-17 23:59
Հասարակություն

Մի հարցում հստակ սխալվել է այդ հոտը` Գարիկը միայնակ չէ. Արա Ռոստոմյան

Մի հարցում հստակ սխալվել է այդ հոտը` Գարիկը միայնակ չէ. Արա Ռոստոմյան

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը Արա Ռոստոմյանն անդրադարձել է Գարիկ Գալեյանի հանդեպ այսօր կիրառված բռնաճնշմանը, նշելով.

«Գայլը, թեկուզ և միայնակ, սարսափելի է ոչխարների մի ամբողջ հոտի համար:

Սպասելի էր, իհարկե սպասելի էր, որ հերթական տարածքային զիջումների ֆոնին, պետք է փորձեր կատարվեին լռեցնելու պայքարողներին, չհանձնվողներին:

Բայց մի հարցում հստակ սխալվել է այդ հոտը` Գարիկը միայնակ չէ:

Իսկ ռևանշից վախեցողներին մի բան կասեմ, որ անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է...»:

 

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ Մասիս Մելքոնյանը կայացրեց մեղադրական վերդիկտ՝ կիրառելով տնային կալանք: Գալեյանի համար վերջնական պատիժ մնաց 1 տարի 6 ամիս ժամկետը: