|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Գիտակցելով, որ այս տարի, 1915 թվականի իրադարձությունների 100-ամյա տարելիցի կապակցությամբ, Հայկական հարցը կհայտնվի ազգային և միջազգային օրակարգերում, Անկարայի քաղաքապետարնն այդ մասին գիրք և բրոշյուր կբաժանի»,- գրում է թուրքական Haberler-ը:
Ըստ կայքի՝ «Նոր Թուրքիա» հրատարակչության կողմից տպագրված 5 հատորանոց գրքերն ու բրոշյուրները քաղաքապետրանի մամլո և հասարակության հետ կապերի վարչությունը կբաժանի հիմնադրամներին, միություններին, գրադարաններին, հետազոտական կենտրոններին և դպրոցներին:
Վարչության կողմից քաղաքապետարանի մեջլիսին հղված հայտարարությունում նշվել է. «Գրքերը նախատեսված են հատկապես աշակերտների պատմական գիտակցությունը բարձրացնելու, թուրքական մշակույթն ու պատմությունը ներկայացնելու համար»: