կարևոր
1654 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-07 14:55
Աշխարհ

Սիրիա. ծուղակներ Թուրքիայի համար եւ Էրդողանի ընտրությունը

Սիրիա. ծուղակներ Թուրքիայի համար եւ Էրդողանի ընտրությունը
Դեկտեմբերի 7-8-ը Դոհայում Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարների մակարդակով կկայանա Աստանայի «եռյակի» հանդիպումը, որին կմիանա Քափարի արտգործնախարարը: Քննարկվելու է Սիրիայում տիրող իրավիճակը՝ այդ երկրի տարածքում ջիհադական խմբավորումների ուժերի եւ սիրիական ընդդիմույաթն համատեղ մարտական գործողությունների համատեքստում:

2017 թ-ին սկսված, այսպես կոչված, Աստանայի ուղին մինչ այժմ 22 հանդիպում է անցկացրել, որոնցից վերջինը տեղի է ունեցել Սիրիայում իրադարձությունների մեկնարկից երկու շաբաթ առաջ: Սիրիական խաղաղ կարգավորման արդյունքներ այդպես էլ չհայտնվեցին։ Պատահական չէ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ դա «էսկալացիայի զսպմանն ուղղված նախորդ պայմանավորվածությունների քրոնիկական կոլեկտիվ ձախողման արդյունքն է, որոնք ուղղված են իրական համազգային հրադադարի ձեռքբերմանը եւ անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարման լուրջ քաղաքական գործընթացին»: Միեւնույն ժամանակ, նա կոչ է արել «վերադառնալ Սիրիայում քաղքական գործընթացին՝ ՄԱԿ-ի աջակցությամբ»: Արդյո՞ք դա չի վարկաբեկում ի սկզբանե Դոհայում ՛եռյակի» հնարավոր պայմանավորվծությունները։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի մեկնաբանությունը։

«Հնարավոր է՝ Գուտերեշը ելնում է այն բանից, որ «եռյակի» անդամները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, տարբեր կերպ են տեսնում քաղաքական ելքը Սիրիայի ճգնաժամից։ Պուտինի եւ իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիյանի հեռախոսազրույցի արդյունքում պարզ է դարձել, որ կողմերը միավորել են ջանքերը՝ ի պաշտպանություն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ շարունակելու են լիակատար աջակցությունը Դամասկոսին: Ահաբեկչական խմբավորումների եւ սիրիական ընդդիմության ուժերի լայնածավալ ագրեսիան գնահտվել է որպես ուղղված սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կայունության խաթարմանը: Այլ դիրքորոշում ունի Թուրքիան», - նշել է Տարասովը։

Էրդողանը, հայտարարելով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին հավատարիմ մնալու մասին, կարծում է, որ Ասադը «պետք է հաշտվի իր ժողովրդի եւ օրինական ընդդիմության հետ»: Միեւնույն ժամանակ, ըստ Hürriyet թերթի, Թուրքիան Դոհայի հանդիպումից, բացի հաշտեցմանը մասնակցելուց, ակնկալում է «մաքրել Սիրիան ահաբեկչությունից քրդական ուժերի կողմից, ինչպես նաեւ կխնդրի Ռուսաստանին եւ Իրանին յադ ուղղությամբ ճնշում գործադրել Դամասկոսի վրա»: Հակառակ դեպքում, ըստ Անկարայի, «Սիրիան կմտնի ավելի բարդ, անհանգիստ եւ վտանգավոր փուլ բոլորի համար»։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ նաեւ այն, որ Իրանը հայտարարել է Սիրիա զորք ուղարկելու պատրաստակամության մասին «Դամասկոսի կողմից նման խնդրանքով իրեն դիմելու դեպքում»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա թուրքական ԶԼՄ-ներում լայնորեն շրջանառվում են տեղեկություններ, թե նա իբր «պատրաստվում է զորքերը դուրս բերել Սիրիայից»։ Բայց այստեղ Անկարային, ըստ Cumhuriyet պարբերականի, ծուղակ է սպասվում.Սիրիան կբաժանվի «ամերիկյան մոդելով, որը Թուրքիային առաջարկում է ազդեցոթյուն Եփրատից արեւմուտք՝ Եփրատից արեւելք քրդական պետության դիմաց»։ Բացի այդ, Անկարան մտահոգություն է հայտնում իր ազգային անվտանգության համար այն պատճառով, որ Իսրայելն ունի իր սեփական համալիր նախագիծը՝ աջակցելու քրդական պետության ստեղծմանը, որը տարածվում է Սիրիայի եւ Իրաքի միջեւ հսկայական տարածքներ, ընդհուպ մինչեւ Թուրքիա, - նշում է Տարասովը:

Ի դեպ, անվտանգության ծառայոթյունների ղեկավարների հետ արտակարգ խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, Նեթանյահուն հայտարարել է՝ «հավանականություն կա, որ Թեհրանը, հնարավոր է, փորձի գրավել ռազմավարական դիրքերը Սիրիայում, եթե Դամասկոսում ռեժիմը տապալվի»: Իսրայելը կարծում է՝ հենց Թուրքիան է հանգեցրել Դամասկոսի հետ Ռուսաստնի և Իրաքի միջնորդության ձախողմանը, նրա հետ հաշտվելուց հրաժարվելուն և ընդդիմության հարձակմանը աջակցելուն»: Մյուս կողմից, Իսրայելը վախենում է Սիրիայում ջիդիստական ուժերի ուժեղացումից, որոնք Թուրքիան կարող է ցուցադրել քրդերի դեմ, կարծում է քաղաքագետը:

«Մի խոսքով, Դոհայում երկխոսությունը շատ բարդ կլինի, եւ դժվար թե հնարավոր պայմանավորվծոթյունները արագ հանգեցնեն Սիրիայում հակամարտության բնույթի արմատական փոփոխության։ Նրանք, ովքեր չեն ցանկանում բարդ ճանապարհ, - գրում է Cumhuriyet - ը, - երկու տարբերակ ունեն՝ մի կողմից շարունակել Աստանայի ճանապարհը Ռուսաստանի եւ Իրանի հետ, մյուս կողմից՝ Դամասկոսի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորում»: Այնպես որ, ընտրությունը Էրդողնինն է», - ամփոփում է Տարասովը։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի