Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը համոզված է, որ առաջիկայում կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն իր, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսած անձինք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանը:
«Քննչական կոմիտեում ընթանում է քրեական գործ, որի շրջանակներում գաղտնալսման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Խոսակցությունները մոնտաժված են, դա կապացուցվի նաև փորձաքննությամբ: Ես երբևէ իմ խոսակցություններում չեմ ասել որևէ բառ, որից կարող եմ ամաչել: Ընդհակառակը` գաղտնալսումները լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է: Քննչական կոմիտեն այս աշխատանքները կիրականացնի, և ես համոզված եմ, որ առաջիկայում գաղտնալսումներ իրականացրածները կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը»,- ասաց Վանեցյանը՝ գաղտնալսումը որակելով ստոր արարք, և որ պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե որևէ ժամանակ ինչ-որ բանի համար անհրաժեշտ կլինի:
Ի դեպ, ԱԱԾ տնօրենը չմեկնաբանեց հարցը, թե գաղտնալսումներում նախկին իշխանությունների մատն է խառը: