Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն «անընդունելի» է որակել:
«Հակամարտությունն անցյալում է, Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, իսկ Արևելյան Զանգեզուրի (Արցախի օկուպացված և հանձնված Քաշաթաղի, Կովսականի և Քարվաճառի շրջաններ՝ խմբ.) և Ղարաբաղի տնտեսական շրջաններ են ստեղծվել Ադրբեջանի նախագահի հրամանագրով: Այդ տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող», - ասել է Աբդուլաևան:
«Մինչ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը հնարավորություն է տալիս տարածաշրջանում հարաբերությունները կարգավորել՝ հիմնվելով նոր իրողությունների վրա, ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունը ծառայում է իրավիճակի սրմանը և, մյուս կողմից, անհիմն սպասումներ է ստեղծում: Մինչ քննարկվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը, համանախագահ երկրի ներկայացուցչի հայտարարությունը խաթարում է Մինսկի խմբի հետագա գործունեությունը»,- ասել է Աբդուլաևան:
Սեպտեմբերի 11-ին Երեւանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել էր. «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կողմերը վերադարձնենք բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Մենք կարծում ենք, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Մենք հասկանում ենք, որ կան հիմնարար խնդիրներ: Բայց մենք չենք կարծում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է: Եվ այս հարցը կմնա ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում»: