|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանում հաջողությամբ ավարտվել են Ս-550 զենիթահրթիռային նոր համակարգի փորձարկումները։ Հրթիռը, որն ունակ է խոցել տիեզերանավեր և Երկրի ուղեծրում գտնվող այլ թիրախներ, արդեն զգոնության վիճակում է. գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուր։
«Ս-550-ի առաջին բրիգադը ստանձնել է մարտական հերթապահություն»,- իր զրուցակցին մեջբերում է գործակալությունը։
Նա նաև ասել է, որ նոր զենքն աշխարհում նմանը չունի․ Ս-550-ը կարող է խոցել տիեզերանավերը, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համալիրներ, տասնյակ հազարավոր կիլոմետր բարձրության վրա գտնվող հիպերձայնային թիրախներ։