կարևոր
2869 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-18 13:52
Քաղաքական

Փաշինյանը նոր ընտրությունների է նախապատրաստվում․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանը նոր ընտրությունների է նախապատրաստվում, մարզեր դրա համար է գնում։ Ընտրարշավ է անում, բեմադրում է այդ ամենը։ Մարդիկ հարցնում են, ասում են՝ խաղաղություն ես խոստացել, վերջը ի՞նչ է լինելու։ Ինքը պիտի ցույց տա, որ խաղաղություն բերել է, ինչ-որ թղթի կտոր ստորագրի, վեր կենա ասի՝ խաղաղություն բերեցի։ Դրա համար ցանկացած զիջման կարող է գնալ։ Աս մասին «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, եթե տեսնի, որ ճնշումը մեծ է:

ԱՄՆ պետդեպի ասած ծանր փոխզիջումը Խաչատրյանի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքն» է․ թուրքերը դարձյալ պարտադրում են միջանցք տրամադրել, իսկ ԱՄՆ-ի խնդիրն է՝ հնարավորինս նվազեցնել ռուսական ներկայությունը մեր տարածաշրջանում։ Քանի որ կա միջանցքի պահանջը, այն վերահսկելու ցանկություն ունեն թե՛ Ռուսաստանը և թե՛ ԱՄՆ-ը։ «Միջանցքի խոսակցությունը բացելով՝ Փաշինյանը Հայաստանը դարձրեց քաղաքական բախման թատերաբեմ, որը կարող է վերածվել ռազմական բախման թատերաբերմի»։

Խաչատրյանը հիշեցրեց Իրանի դեսպանի հայտարարության մասին, որով պահանջեց Ղարաբաղի ժողովրդի կոլեկտիվ վերադարձի իրավունք՝ հակադրվելով Հայաստանի վարվող քաղաքականությանը։ «Փաշինյանը վերադարձի իրավունքի մասին չի խոսում, ձկան նման լուռ է։ Թուրքերն արգելել են իրեն այդ մասին խոսել»։

Մանրամասն՝ տեսանյութում