կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-22 09:20
Առանց Կատեգորիա

«Մարտի են գնում միայն»... հավատարիմ «հինգվարդիականները». Փաշինյանը նախապատրաստվում է. «Փաստ»

«Մարտի են գնում միայն»... հավատարիմ «հինգվարդիականները». Փաշինյանը նախապատրաստվում է. «Փաստ»

Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս պատգամավորական մանդատը վայր դրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, որը նշել էր. «Իմ ցանկությամբ եւ քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում»:

Այս օրերին շրջանառվում են մի քանի այլ անուններ եւս. նրանք էլ պետք է դադարեցնեն օրենսդրական գործունեությունը եւ տեղափոխվեն կառավարություն: Եթե հիշենք, որ մոտ մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, ապա հստակ կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է առավել ամրացնել նախարարությունները:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այսպիսով Փաշինյանն «առաջին գիծ» է ուղարկում, այսպես ասած, հին գվարդիային՝ իր հավատարիմ «զինակիցներին»:

Ըստ շրջանառվող խոսակցությունների, այսպիսով վարչապետը ոչ միայն ուժեղացնում է վերահսկողությունը պետական կառավարման համակարգի նկատմամբ, որից ժամանակ առ ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, այլեւ, ըստ ամենայնի, նախապատրաստվում է առաջիկա հնարավոր քաղաքական, տնտեսական եւ ոլորտային մարտահրավերներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում