|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Հրապարակ»-ը գրում է․
«Մինչ տարածաշրջանում պայթյունավտանգ զարգացումներ են, իսկ Բաքվում Պուտինն ու Ալիևն առանց Հայաստանի ներկայացուցչի քննարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունները, Հայաստանի ղեկավարը հերթական տաշի-տուշիին է նախապատրաստվում, երաժշտական-զբոսաշրջային հաջորդ ֆեստիվառին։ Հաջորդ կանգառը՝ Գյումրուց և Իջևանից հետո, լինելու է Վայոց Ձորի մարզում՝ Եղեգնաձոր քաղաքում։ Օգոստոսի 24-ին քաղաքային ամֆիթատրոնում հերթական համերգ-երեկոն է սպասվում, որին նախատեսվում է վարչապետի և նրա կնոջ մասնակցությունը։ Ֆեստիվառին ելույթ կունենա նաև «Լադանիվան», որն այս տարվա «Եվրատեսիլին» մասնակցած Հայաստանի ներկայացուցիչն էր»։