Միասին կարող ենք
կարևոր
358 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-14 20:30
Քաղաքական

Այս ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն․ Արթուր Խաչատրյան

ԿԸՀ-ի առջև մեկնարկել է միասնական ընդդիմության հավաքը։

Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրության վերջնական արդյունքերը, որից պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն մանդատներ չի ստանա։

«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ընտրություններից ընդամենը չորս օր հետո, չզեկուցվող հարցով, որ ոչ ոք չիմանա, եթե հատուկ չփորփրի օրակարգը, բարձրացրեց ակցիզային հարկը, դա նշանակում է որ վաղը գազը, դիզելային վառելիքը, բենզինը, ծխախոտը, ալկոհոլային խմիչքը թանկելու են»,- ԿԸՀ-ի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը։

«Ընդամենը չորս օր հետո էս մարդը, որ ասում է՝ ժողովուրդ, սիրում եմ, խոնարհվում եմ, պաշտում եմ, թանկացնելու է գազը, բենզինը, դիզելային վառելիքը։ Հասկանում եք չէ, թե դրա հետևանքն ինչ է լինելու, թե կարծում եք, թե այն թանկանոց չինական էլակտրական մեքենաներով են վար ու ցանք անելու։ Սա նշանակում է, որ ծանր վիճակում գտնվող գյուղացիների վիճակն էլ ավելի է վատթարանալու, գյուղմթերքը քաղաքաբնակների համար էլ ավելի անհասանելի է դառնալու։  Ասում են՝ դե ընտրություն է եղել, ժողովրդավար է եղել, դեսից դենից շնորհավորանքներ են գալիս, բայց վարչական ռեսուրսի սարսափելի դրսևորումներ են եղել։ Պետական ծառայողներ, համայնքային ծառայողները, ուժային կառույցները, դպրոցները, մանկապարտեզները, այդ ո՞նց եղավ այսպես բոլորը սիրահարված էին Նիկոլ Փաշինյանին ու մասնակցել են իր հանրահավաքին։ Այդ ո՞նց եղավ երեխաները, որոնք սովորաբար պաղպաղակ են սիրում, վազել են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին դասի ժամանակ, դպրոցական օրերին՝ իրենց տնօրենների հետ։ Բա դա վարչական ռեսուրսի չարաշահում չի՞։ Եթե այդքան մտածում էր թոշակառուների մասին, ինչի՞ թոշակների բարձրացումը բյուջեի մեջ չէր մտցրել, ասում էր՝ դե թոշակառուին 10000 դրամ տամ, որ ի՞նչ անի։ Ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, ապրիլ ամսից, բա դա պետական միջոցներով կաշառք չի, բա ի՞նչ է։ Հիմա կանգնում, ասում է չէ ազատ արդար է եղել։  Այս վախի մթնոլորտը, որը կա, վախեցնում է։ Ասում է՝ ինձ չընտրեք, իմ մեծ եղբայր Ալիևին կկանչեմ, մեծ եղբայր Ալիևն էլ այնտեղից ասում է ահա ես պատրաստ եմ։ Հայաստանում ոչ ոք երբևիցե սեփական ժողովրդին ադրբեջանցիներով չի վախեցրել»,–ասաց Արթուր Խաչատրյանը։