Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս հայտնի չեն արտահերթ ընտրությունների ժամկետները, ավելին՝ դեռևս պարզ էլ չէ՝ կանցկացվե՞ն այդ ընտրությունները, թե՞ ոչ: Սակայն ակնհայտ է, որ քաղաքական կուսակցությունները ամեն դեպքում նախապատրաստվում են և հետևողականորեն ուժեղացնում իրենց տարածքային կառույցները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին մարզերում ակտիվ կուսակցաշինությամբ է զբաղված մասնավորաբար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը: Բավականին ինտենսիվ անդամագրումներին զուգահեռ՝ կուսակցության մարզային պատասխանատուները, ինչպես նաև պարբերաբար մարզեր այցելող՝ կուսակցության խորհրդի անդամները հանդիպումներ են ունենում բնակչության հետ:
Տեղերից մեր աղբյուրները փոխանցում են, որ հատկապես կուսակցության տարածքային գրասենյակների համար ընտրվում են հնարավորինս մեծ ու հարմարավետ տարածքները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում