Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համո Սահյանի որդին`Նաիրի Սահյանը, օրեր առաջ հայտարարել էր, որ ստիպված է վաճառել Սահյանի արխիվը: Ըստ նրա` ինքը գնում է այդ քայլին, որպեսզի ստացված գումարով Երևանում բացվի Համո Սահյանի արձանը, իսկ Լոր գյուղում` նրա թանգարանը:
«Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրի Սահյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ այլևս չի վաճառում Սահյանի արխիվը:
«Հանդիպել եմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, և նա ինձ ասաց, որ առաջիկայում կլուծվի թե՛ տուն-թանգարանի, թե՛ կիսանդրու հարցը: Հաջորդ տարի արդեն թանգարանը կբացի իր դռները: Հիմա մի փոքր էլ կսպասեմ, քանի որ միակ նպատակս հենց դա էր և հենց դրա համար էի որոշել վաճառել արխիվը»,- ասաց նա:
Նաիրի Սահյանը նշեց նաև, որ արխիվում կան նյութեր, որոնց արժեքը դժվար է գումարի վերածել: «Եթե կիսնադրու և տուն-թանգարանի հարցը լուծվի, արխիվը ոչ միայն չեմ վաճառի, այլ նաև կնվիրեմ»,- ընդգծեց բանաստեղծի որդին:
Ի դեպ, արխիվը, ըստ Սահյանի, մի քանի հատոր գիրք կարող է դառնալ, քանի որ պարունակում է ոչ միայն անպիտ գործեր, այլ նաև ձեռագիր նամակներ` Տարկովսկու, Սևակի, Զորյանի, Մահարու հետ…
Մանրամասները` ավելի ուշ: