Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ականատես եղաք մի քանի բացարձակ ապօրինությունների։ Դատավորը մտածեց-մտածեց՝ էլ ի՞նչ հիմքով երկրից արգելի դուրս գալ, և հիշեց, որ ինձ ժամանակին բերման ենթարկելու որոշում էր կայացրել։ Այս մասին Սիլվայի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
«Ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ առաջնորդվելու եմ ԱԺ պատգամավորի մանդատով և արդեն, բառի բուն իմաստով, պետք է զբաղվեմ, որպես պատգամավոր, իմ պարտականություններով»,- ասաց նա։
Գևորգյանը նշեց, որ արդեն որերորդ անգամ փորձում են պարզաբանում ստանալ մեղադրանքի էության հետ կապված։ «Ի սկզբանե պարզ է, որ այս մեղադրանքը ձեռքի հետ սարքած մեղադրանք է, որովհետև հիմնական ուշադրությունը քննության եղել է Մարտի 1-ի գործի մասով։ Ինձ ընդհանրապես 2018 թվականի օգոստոսի 3-ին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով, և հետո առաջին անգամ ստորագրությունը որպես խափանման միջոց իմ նկատմամբ ընտրվել մի մեղադրանքով, որը հետո անհետացել է, այսօր այդ մեղադրանքը չկա․․․»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։