|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է Հայաստանի ու Ֆրանսիայի միջև՝ ֆրանսիական Caesar ինքնագնազ զրահամեքենաների գնման պայմանագրի ստորագրմանը։
«Այն փաստը, որ չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է»,-ասվել է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվել է նաև, որ «Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։