Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ժողովուրդը դուրս է գալիս փողոց ու որևէ բան է պահանջում, պատասխանը լինում է ոստիկանական բիրտ ուժը։ Այս մասին «Հայելի» ակումբում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ ոստիկանության կիրառած բիրտ ուժը համարելով իշխանությունների հայտարարած ժողովրդավարության բաստիոնի իրական պատկերը։ «Ողջամիտ կասկած ունեմ, որ այն ինչ կատարվեց Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների նկատմամբ, ուղղակի Փաշինյանի ԱԺ դահլիճից դուրս նրա հնչեցրած հրահանգի արդյունքն էր։ Ինքը դալիճում էլ հայտարարեց, որ 2 անգամ դուրս է եկել դահլիճից, ուղղակի խոսել է ոստիկանապետի հետ, փորձել է ճշտել՝ ինչ է կատարվում։ Բայց երբ խոսում էր, հայտարարեց՝ համոզված է, որ ոստիկանները գործել են օրենքի շրջանակներում և միտք հայտնեց, որ ինչպես խրախուսել է, այնպես էլ կշարունակի խրախուսել առավել սկզբունքային ոստիկաններին։ Սրանից լավ նյութական շահագրգռվածությո՞ւն, սրանից լավ ուղղակի կո՞չ՝ արեք այն ամենն՝ ինչի կարիքը կա, միայն այս ցուցարարներին լռեցրեք, վախեցրեք, ես տեր եմ» ,-հայտնել է դաշնակցական պատգամավորը։
Կյուրեղյանը նաև անդրադարձել է ՀՅԴ-ականների ապօրինի գաղտնալսման գործին ու կառույցի Վայոց Ձորի մարզային կոմիտեի անդամների ձերբակալություններին: «Ինչ-որ կադրեր ու բառակապակցություններ ձեր ուզած մեկնաբանությամբ հանել ու հարձակվել եք ՀՅԴ գործիչների վրա: Նրանք այդ ապօրինի գաղտնալսումների հիման վրա չէին կարող կարել քրեական գործեր, դրա համար էլ այդ գաղտնալսումները իրենց ենթարկվող կայքերի միջոցով տարածվեցին ու դրանց հղում տալով՝ գործեր կարեցին: Այս պահի դրությամբ 5 անձ կալանավորվել է Վայոց Ձորից երկու ամսով՝ տեսակցության արգելքով, ունենք 3 դաշնակցական ընկեր, որոնց նկատմամբ տնային կալանքն է կիրառվել որպես խափանման միջոց: Ընդ որում՝ նրանցից մեկը կին է՝ երեք անչափահաս երեխայի մայր: Ունենք մեկ անձ, որը գրավով է դուրս եկել եւ միայն այս ներկայացրած փաստերը Վայոց ձորի մարզային կոմիտեի անդամների հանդեպ: Ինչո՞ւ Վայոց Ձորի, ինչո՞ւ ՀՅԴ, լուրջ հարցեր են, չէ՞, առաջանում»,-ասել է Կյուրեղյանը: Նա վստահեցրել է, որ համարժեք պատասխան լինելու է, քանի որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը երբեք ոչինչ անպատասխան չի թողնում։
Հիշեցնելով, որ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ենթարկվել՝ Կյուրեղյանը նշեց, որ իրենք նույնպես պատասխանատու են, պետք է պատասխան պահանջեն իրենց ֆինանսավորմամբ ծրագրին հակառակ գործողությունների համար։
Կյուրեղյանը կոչ է արել իշխանականներին հասկանալ, որ իրենց դեմ պայքարի է դուրս եկել ոչ միայն դաշնակցականը, այլ դաշնակցականությունը, ազգայինը։ «Մեկին բռնաճնշելով, մեկին ձերբակալելով, մեկի մուտքը Հայաստան արգելելով ի՞նչի եք հասնելու։ Բա դաշնակցականության գաղափարախոսության դեմ ո՞նց եք պայքարելու»։
«Այնտեղ, որտեղ կա Նիկոլ Փաշինյան, այնտեղ կա Մարտի 1, այնտեղ կա ՊՊԾ գնդի գրավում, այնտեղ կա նռնակների կիրառություն, այնտեղ կա զոհեր ու արյուն․․․ Նրա սիրտը փառավորվում է միայն մի դեպքում, երբ հայ ժողովրդի արյունն է հոսում, երբ հայ ժողովուրդը ծեծվում է իր իսկ ոստիկանության կողմից, երբ թուրքերին տալիս է իրենց ուզածը, երբ վարում է թրքամետ գործունեություն։ Բայց համոզված եղեք՝ նրա սիրտն արդեն չի կարող փառավորվել, որովհետև այս ամենը նպաստում են իր դեմ պայքարի հզորացմանը, իր իշխանության դեմ պայքարի հզորացմանը։ Արդեն եկել է մեր սիրտը փառավորվելու ժամանակը» ,-եղրափակել է Արմենուհի Կյուրեղյանը։