|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Իմ շատ գործընկերներ ինձ չհավատացին, որ «ծանր վիրավորանքի» հոդված է դրվում՝ «ուսապարկերի» պատկերներներով ուսապարկերով խորհրդանշական բողոքի ակցիա իրականացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Չեք հավատում՝ վ… վախենամ ստիպված եք հավատալ։ Ահա՝ զեկուցագիրը
Ի դեպ, զեկուցագիրը ստորագրող ոստիկանի անունը դեռևս փակել եմ, որպեսզի այդ մարդու հետ մի հատ խոսեմ՝ նոր տեղադրեմ։ Էս մեկն էլ թող էսպես լինի։
Ի դեպ -2, տեղում ոստիկանները պարզաբանեցին, որ մարդկանց բռնել են «տարածքը աղտոտելու համար»։ Բայց փաստորեն զեկուցագրում ուրիշ բան են գրել։ Դա ինքնին լուրջ խախտում է։
Ի դեպ - 3, բոլոր բռնվածները ազատ արձակվեցին։
Ի դեպ - 4, «ջերմ ողջույններս» էն մյուս տիկին դեսպանին»: