կարևոր
4987 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-22 18:23
Քաղաքական

Ոստիկանների մի հատված ծառայության փոխարեն Փաշինյանի կեղտոտ քաղաքականությունն է իրացնում. դիտարկում

Ոստիկանների մի հատված ծառայության փոխարեն Փաշինյանի կեղտոտ քաղաքականությունն է իրացնում. դիտարկում

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«Մի կարևոր բանի մասին եմ ուզում գրել:

Առաջին հայացքից փորձ է արվում պատրանք ստեղծել, թե իբրև ոստիկանությունը «չորով» իր աշխատանքն է անում, հրաման է կատարում, ծառայություն է իրականցնում, և որ եթե չիրականացնի՝ կդատվի:

Լավ:

Իսկ այդ դեպքում ի՞նչ են նշանակում մարզային վարչության պետերի, ավելի բարձր պաշտոնյաների ու իրենցից ոգևորված՝ թիկունքում շարվածների ոստիկանության ծառայության շրջագծից դուրս գալն ու ակհայտ նիկոլություններ անելը:

Նշված հատվածը ընդդիմադիր պատգամավորների վրա երբեմն այնպիսի չարությամբ ու մաղձով է հարձակվում, այնպիսի ջղաձգումներով, այնպիսի ծաղրավիրավորանքներով, նիկոլական այնպիսի կեղտոտ և դավադիր թեզերով և, ամենակարևորը, քաղաքական բնույթի հակադարձումներով, որոնց կնախանձեին անգամ ամենաթունդ նիկոլական սերիալ նայող պառավները:

Օրինակ, ի՞նչ է նշանակում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի մակարդակով արցախցի լրագրողին ասել թուրքական (ազդեցության) քարոզչամեքենայի կողմից տիրաժավորված ամենաայլանդակ արտահայտությունը՝ «մնայիր Արցախում, ինչու՞ դուրս եկար»:

Ասենք՝ հիմա էդ մարզային վարչության պետը մի քանի օրից կարո՞ղ է ապրել Կիրանցի հանձնվող տներում: Կարո՞ղ ենք իրեն մի քանի օրից ասել՝ մնայիր ադրբեջանցիների հետ, ինչու՞ չմնացիր: Ի՞նչ կպատասխանի տեսնես:

Կամ՝ ի՞նչ է նշանակում նույն անձի կողմից Հ1-ի ու որոշ այլ թուրքական (ազդեցության) քարոզչական կենտրոնների (հավանաբար՝ ՀԺ և Սիվիկ) լրագրողներին նստեցնել ծառայողական մեքենան ու փորձել ճողոպրել Կիրանց՝ այն դեպքում, երբ բարձրագոչ հայտարարում ես, թե ըստ էսինչ օրենքի՝ ԲՈԼՈՐ լրագրողների մուտքը Կիրանց փակ է: Բա էդ դեպքում էդ նիկոլական կապկումն ու՞մ աչքը կոխենք:

Էս ամենը նշանակում է մի բան՝ ոստիկանության մի հատված ոչ թե ծառայություն է իրականացնում, այլ, լցված նիկոլական (թուրքական) ազդեցության մոլուցքով, ուղղակի զբաղված է քաղաքական զանազան պատվերների իրագործմամբ, լիարժեքորեն մասնակցում է իշխանության կողմից իրականացվող քաղաքական հաշվեհարդարներին, նման այլանդակ վարքագիծ դրսևորում է գիտակցաբար, սրտանց՝ փորձելով ամեն գնով փրկել Նիկոլ Փաշինյանի երերացող իշխանությունը:

Հետևաբար, ոստիկանության էդ հատվածը, որը խորքի մեջ զբաղված է քաղաքական գործունեությամբ, միանգամայն արժանի է հասարակության համապատասխան վերաբերմունքին ու միանշանակ պատասխան է տալու ոչ միայն օրենքի, այլև բարոյականության ու սերունդների առջև»: